Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Աշոտ Նավասարդյանի անվան դպրոց

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Աշոտ Նավասարդյանի անվան դպրոց

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մայիսի 2-ին այցելել է Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոց։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծաղիկներ է խոնարհել Աշոտ Նավասարդյանի կիսանդրու մոտ, եղել է դպրոցում գործող, քաղաքական և պետական գործչի անվան թանգարանում, ծանոթացել կրթօջախի նախնական զինվորական պատրաստության դասարանի պայմաններին։

ՀՀ պաշտպանության նախարարը դպրոցում ներկա է գտնվել նաև մայիսյան հաղթանակներին նվիրված հայրենասիրական միջոցառմանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am