Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Չորս օրվա ընթացքում գրանցված 29 ՃՏՊ-ի պատճառով զոհվել է 1, վիրավորվել՝ 49 մարդ

Չորս օրվա ընթացքում գրանցված 29 ՃՏՊ-ի պատճառով զոհվել է 1, վիրավորվել՝  49 
մարդ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 28-ից մայիսի 2-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 44 դեպքից բացահայտվել է 36-ը:

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 7 դեպք:

Բացահայտվել է գողության 40, խարդախության 18, հարկերից խուսափելու 4, յուրացման, ավտոմեքենա փախցնելու, գույքի դիտավորությամբ ոչնչացման և ապօրինի ծառահատման 1-ական, խուլիգանության և կաշառակերության 2-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 6 դեպք։

Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 49-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am