Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հրշեջները մարել են Ավետ Ավետիսյան փողոցի շենքերից մեկի 14-րդ հարկում բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են Ավետ Ավետիսյան փողոցի շենքերից մեկի 14-րդ հարկում բռնկված 
հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 2-ին, ժամը 13:01-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 76 շենքի 14-րդ հարկի բնակարաններից մեկում, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը, ՓԾ տնօրենի տեղեկալ փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, ՓԾ տնօրենի տեղեկալ-ԵՓՎ պետ փ/ծ գեներալ-մայոր Ն. Նազարյանը, ՓԾ տնօրենի տեղեկալ փ/ծ գնդապետ Ա. Խաչիկյանը, ԵՓՎ պետի տեղակալ փ/ծ մայոր Դ. Գրիգորյանը, ԵՓՎ Արաբկիր բաժնի պետ փ/ծ փոխգնդապետ Ա. Նալգրանյանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:36-ին, մարվել՝ 13:57-ին: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, բնակարանում (30 քմ) ամբողջությամբ այրվել է պատշգամբը` կենցաղային իրերով, մասամբ` հյուրասենյակը և խոհանոցը` գույքով, պատշգամբում պայթել է 2 հատ 3 կգ-ոց գազի բալոն, 1 հատ 20 կգ-ոց գազի բալոն՝ ջերմահարվել, 15-րդ հարկի 54-րդ բնակարանի պատուհանները ջերմահարվել են, ապակիները` կոտրվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am