Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ՔԿՀ-ում բժշկական արդիական սարքավորումների ներդրման հարցը գրեթե լուծված է. Քրմոյան

 ՔԿՀ-ում բժշկական արդիական սարքավորումների ներդրման հարցը գրեթե լուծված է. 
Քրմոյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեակատարողական հիմնարկներում արդիական բժշկական սարքավորումների համալրման հարցը գրեթե լուծված է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

«Կառավարության ծրագրով նախատեսված է, որ 11 քրեակատարողական հիմնարկները պետք է համալրվեն արդիական բժշկական սարքավորումներով: Այս առումով մշակվել են համապատասխան ցանկեր, կատարվել է գնման գործընթաց, որի արդյունքում սարքավորումների մեծ մասն արդեն Հայաստանում է, մյուս մասը կներդրվեն մոտակա մեկ ամսվա ընթացքում»,- նշեց Քրմոյանը:

Նրա խոսքով` այս տարի քրեակատարողական հիմնարկներն ամբողջապես համալրված կլինեն սարքավորումներով և դատապարտյալը ստանալու է նույն բուժօգնությունը, որը ստացել է քաղաքացիական բուժհիմնարկներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am