Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Նախատեսվում է Վճռաբեկ դատարանում ստեղծել վարչական գործերը քննող պալատ

Նախատեսվում է Վճռաբեկ դատարանում ստեղծել վարչական գործերը քննող պալատ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել է նախագիծ, որով նախատեսվում է վարչական գործերը քննող նոր վճռաբեկ պալատի ստեղծում: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ միևնույն ժամանակ նախագծով Բարձրագույն դատական խորհրդի համար սահմանվում է նոր իրավասություն: «Կսահմանվեն ըստ ոլորտային գործերի քննության առաջնահերթությունները: Այսինքն` որոշում կկայացվի, թե այս կամ այն գործն ինչ առաջնահերթությամբ է քննվելու:  Եթե գործը վերաբերում է ալիմենտի  բռնագանձմանը, առողջության վնասի փոխհատուցմանը, ապա հաշվի առնելով միջազգային փորձը, նման գործերը կքննվեն ավելի արագ»,- ասաց նա:

Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նախարարության մշակած նախագծով, վերանայվելու է գործող դատավորների քանակը կամ որոշվելու է նրանց բաշխվածությունը: Բացի այդ, նախագծով հստակեցվել է, որ մինչդատական վարույթին վերաբերող վերահսկողական գործառույթները դատարանում  իրականացվելու են բացառապես քրեական մասնագիտացում ունեցող դատավորների կողմից: Նրա խոսքով՝ այսօր ծանրաբեռնվածությունից ելնելով այդ գործընթացներն իրականացնում են, որ միայն քրեական ուղղվածություն ունեցող դատավորները, այլև քաղաքացիական ուղղվածություն ունեցող դատավորները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am