Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Սահմանվել են անվճար իրավաբանական օգնության այլընտրանքային մեխանիզմներ

 Սահմանվել են անվճար իրավաբանական օգնության այլընտրանքային մեխանիզմներ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանվել են անվճար իրավաբանական օգնության այլընտրանքային մեխանիզմներ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Այսօր «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով պետության կողմից երաշխավորված անվճար իրավաբանական օգնությունը տրամադրվում է Փաստաբանների պալատի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով: Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ խնդիրը նրանում է, որ պետության ֆինանսների պակասի պատճառով հանրային պաշտպանի գրասենյակի աշխատողների թիվն այնքան էլ մեծ չէ, որպեսզի հնարավորինս արագ իրականացվի անվճար իրավաբանական ծառայություն:

«Դրա համար սահմանվեց հստակ մեխանիզմ, որով նախատեսվում է, որ հանրային պաշտպանի գրասենյակն անվճար իրավաբանական օգնությունը կկազմակերպի ոչ միայն Հանրային պաշտպանի գրասենյակի աշխատողների միջոցով, այլև խորհրդատվությունը կազմակերպվի նաև Փաստաբանական դպրոցի ունկնդիրների, իրավաբանների միջոցով, որոնք ցանկություն են հայտնել անվճար իրականացնել այդ ծառայությունը»,- ասաց նա:

Բացի այդ, Հանրային պաշտպանի գրասենյակը կկազմի այն փաստաբանների ցուցակը, որոնք ցանկություն են հայտնել իրականացնել քաղաքացիների դատական պաշտպանությունը: Ընդ որում, փաստաբանները կարող են վճարովի հիմունքներով ներգրավվել այս աշխատանքներում: Փաստաբանների վճարները կտրվեն հանրային պաշտպանի գրասենյակում ստեղծվող հատուկ ֆոնդի միջոցների հաշվին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am