Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Մխիթարյանի գոլը հավակնում է դառնալ Պրեմիեր լիգայում լավագույնը

Մխիթարյանի գոլը հավակնում է դառնալ Պրեմիեր լիգայում լավագույնը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը կարող է դառնալ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն գոլը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` The Sun պարբերականը ներկայացրել է անցնող  մրցաշրջանի լավագույն գոլերի ցուցակը, որտեղ նաև Մխիթարյանի «կարիճ» հարվածով գոլն է: «Boxing Day»-ի ընթացքում Մխիթարյանը, ստանալով Իբրահիմովիչի փոխանցումը, կրունկով գնդակն ուղարկեց դարպասը: Այս գոլը լավագույնը ճանաչվեց նաև նախորդ տարվա դեկտեմբերին»,-ասված է պարբերական անդրադարձում:

Բացի Մխիթարյանից` լավագույն գոլի թեկանուներն են նաև «Լիվերպուլ»-ից Մրե Ջանը, «Արսենալ»-ից` Օլիվյե Ժիրուն և «Վեսթ Հեմի»-ից` Էնդի Քերոլը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am