Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Մեյը մայիսի 3-ին Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ կհամաձայնեցնի խորհրդարանի արձակումը. Sky News

Մեյը մայիսի 3-ին Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ կհամաձայնեցնի խորհրդարանի արձակումը. Sky News

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մայիսի 3-ին հանդիպում կունենա Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ, որպեսզի միապետի հետ համաձայնեցնի վաղաժամկետ համընդհանուր ընտրությունների նախաշեմին բրիտանական խորհրդարանի արձակումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության կառավարության ղեկավարի պաշտոնական ներկայացուցչին: 
Մեծ Բրիտանիայում գործող օրենսդրության համաձայն, խորհրդարանը պետք Է արձակվի վաղաժամկետ համընդհանուր ընտրությունների նցկացումից 25 աշխատանքային օր առաջ: Քանի որ վաղաժամկետ համընդհանուր խորհրդարանական ընտրությունները Մեյի նախաձեռնությամբ անցկացվելու են հունիսի 8-ին, ապա օրենսդիր մարմինն իր աշխատանքը կդադարեցնի մայիսի 3-ին տեղական ժամանակով ժամը 00:01-ին (Երեւանի ժամանակով ժամը 03:01-ին), իսկ հաջորդ օրը թագուհու հետ հանդիպումը կկրի ձեւական բնույթ:
Վարչապետի մտահղացմամբ՝ ընտրությունները պետք Է զգալիորեն ամրապնդեն պահպանողականների դիրքերը խորհրդարանում Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու գործընթացի ակտիվ փուլի նախաշեմին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am