Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

«Էրեբունի» թանգարանի տարածքում նախատեսվում է ուրարտական ճաշարան բացել

«Էրեբունի» թանգարանի տարածքում նախատեսվում է ուրարտական ճաշարան բացել

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հնավայրի, սակայն ոչ միջնաբերդի տարածքում զբոսաշրջային բաղադրիչ մտցնելու համար նախատեսվում է ավտոկայանատեղի, հուշանվերների խանութներ, ինչպես նաև ուրարտական ճաշարան բացել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանն ասաց, որ փորձում են միջազգային փորձի հիման վրա ստեղծել թանգարանների ժամանակակից մատուցում։ 

«Փորձում ենք համատեղ ներկայացնել ոչ նյութական և նյութական ժառանգությունները։ Եթե ստեղծում ենք ճաշարան, չի նշանակում, որ թանգարանի տարածքում ռեստորան է բացվելու»,- շեշտեց Գյուրջյանը։ 

Պեղումները փաստել են, որ ուրարտական ժամանակաշրջանի կերակուրներում օգտագործվել են գարի, սիսեռ, սալոր և այլ գյուղատնտեսական ապրանքներ:

Ճաշարանում ներկայացվելու են ուրարտական բաղադրատոմսով պատրաստված կերակրատեսակներ։ Այն կլինի ուրարտական վերստեղծված բնակելի տանը, մատուցողներն էլ համապատասխան տարազներով կլինեն։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am