Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հոլիվուդում որոշել են չանցկացնել տասը տարվա ընթացքում առաջին գործադուլը

Հոլիվուդում որոշել են չանցկացնել տասը տարվա ընթացքում առաջին գործադուլը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան սցենարիստները եւ կինոստուդիաների ներկայացուցիչները մայիսի լույս 2-ի գիշերը կարողացել են համաձայնության գալ գործադուլի չեղարկման շուրջը, որի պատճառը, գրողների կարծիքով՝ ֆիլմերից ցածր մասհանումներն են: Հոլիվուդում սցենարիստների վերջին խոշոր գործադուլն անցկացվել Է տասը տարի առաջ եւ շարկունակվել Է 100 օր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Ուրախ եմ հայտնելու՝ մենք գործարք կնքեցինք»,- իր Twitter-ում հայտնել Է սցնարիստ Բիլի Ռեյը, որը ներկայացնում Է սցենարիստների գիլդիան:      
«Սա այն ամենը չԷ, ինչի մենք արժանի ենք, բայց այնուամենայնիվ մեծ հաջողություն Է, որը կօգնի շատ գրողների: Միասնությունը դա հնարավոր դարձրեց»,- գրել Է Ռեյը:
Գործարքի պայմանները չեն հրապարակվում: 
Սցենարիստների վերջին խոշոր գործադուլն անցկացվել Է տասը տարի առաջ: Այն ժամանակ ակցիան շարունակվեց 100 օր: Հեռուստաալիքները հարկարդված Էին կրկնելու հեռուստաշոուների թողարկումները: Մայքլ Միլքենի ինստիտուտի տվյալներով՝ գործադուլը Կալիֆոռնիայի տնտեսության վրա 2,1 միլիարդ դոլար Է նստել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am