Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ՀՀ արդարադատության նախարարությունը քննարկում է Պերմյակովի պատժի կրման կազմակերպման հարցը

ՀՀ արդարադատության նախարարությունը քննարկում է Պերմյակովի պատժի կրման 
կազմակերպման հարցը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ներկայում քննարկում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին սպանելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովի պատժի կրման կազմակերպման հարցը: «Արմենպրես»-ի հետ զրուցում այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը՝ մեկնաբանելով հրապարակումն այն մասին, որ քննարկվում է Պերմյակովին ՌԴ-ին փոխանցելու հարցը:  

«Պաշտոնապես հայտարարել ենք, որևէ պայմանավորվածության մասին խոսք չկա: Ունենք դատավճիռ, աշխատանքներ են կատարվում՝ այդ դատավճիռը ի կատար ածելու ուղղությամբ: Որևէ այլ տվյալ մենք չունենք որևէ պայմանավորվածության մասին: Բանակցության մասին ներկայում որևէ տեղեկատվություն չկա»,-ասաց փոխնախարարը:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել էր: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Փախուստի դիմած զինծառայողին ռուս սահմանապահները հայտնաբերել էին հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

2016 թվականի օգոստոսի 23-ին Պերմյակովը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Պատժի կրումը հաշվարկվում է 2015 թվականի հունվարի 13-ից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am