Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս 2022

ԵԱՏՄ-ն ԵՄ-ից տարբերվում է անդամ երկրների հավասար իրավունքներ ունենալով. Տիգրան Սարգսյան

ԵԱՏՄ-ն ԵՄ-ից տարբերվում է անդամ երկրների հավասար իրավունքներ ունենալով. 
Տիգրան Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության ձևավորման հիմնական սկզբունքը հանդիսանում է անդամ երկրների հավասար ներկայացվածությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով` փոքրիկ Հայաստանը կամ Ղրղզստանը ունեն նույնքան ձայներ, որքան Ռուսաստանը կամ ԵԱՏՄ մյուս անդամ երկրները:

«Հայաստանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ներկայացված է 2 նախարարով, ինչպես ԵԱՏՄ անդամ բոլոր երկները: Բոլոր անդամ երկրներն ունեն հավասար ձայներ: Ավելին` մեր երկրները Միությունում որոշումների կայացման հարցում ունեն քվեի իրավունք: Այն նշանակում է, որ մենք գործ ունենք հավասար իրավունքներ ունեցող անդամներով Միության հետ: Սա սկզբունքայնորեն կարևոր հանգամանք է, ինչով էլ ԵԱՏՄ-ն տարբերվում է ԵՄ-ից»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

2017 թվականի ապրիլի 14-ին ԵԱՏՄ մասնակից երկրների ղեկավարները հավանություն տվեցին կազմակերպությունում Մոլդովային դիտորդ պետության կարգավիճակ տրամադրելու Քիշնևի դիմումին: Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը հիմնադրվել է Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Մաքսային Միության հիման վրա՝ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրմամբ, որն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1-ից։ Միության անդամներն են Ռուսաստանի Դաշնությունը, Ղազախստանը, Բելառուսը , Հայաստանը և Ղրղզստանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]