Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Իրանի պաշտպանության նախարարը նախազգուշացրել Է Սիրիայի նկատմամբ ագրեսիայից

Իրանի պաշտպանության նախարարը նախազգուշացրել Է Սիրիայի նկատմամբ ագրեսիայից

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նկատմամբ ցանկացած ագրեսիա կհանգեցնի այս երկրում ճգնաժամի սաստկացման եւ մերձավորարեւելյան տարածաշրջանում բռնության շարունակման, ինչի մասին հայտարարել Է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Սիրիայի նկատմամբ ձեռնարկվող բոլոր ագրեսիվ գործողությունները կհանգեցնեն այդ ճգնաժամի սաստկացման, ռազմական գործողությունների մասշտաբների ընդլայնման եւ մերձավորարեւելյան տարածաշրջանում բռնության շարունակման»,-ասել Է Դեհղանը, որի խոսքը մեջբերում Է լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքը: 
Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Թեհրանը «հարեւան երկրներին նախազգուշացնում Է Սիրիայի նկատմամբ ագրեսիվ գործողություններից»: «Բոլոր երկրները պետք Է նպաստեն Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը եւ հարգեն նրան»,-ընդգծել Է իրանցի նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am