Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ՉԺՀ-ն ԱՄՆ-ից պահանջել Է դադարեցնել THAAD ՀՀՊ համակարգի տեղակայումը Հարավային Կորեայում

ՉԺՀ-ն ԱՄՆ-ից պահանջել Է դադարեցնել THAAD ՀՀՊ համակարգի տեղակայումը Հարավային Կորեայում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը պահանջել Է անհապաղ դադարեցնել ամերիկյան THAAD (Terminal High Altitude Area Defense) զենիթահրթիռային համալիրը մարտական շահագործման հանձնելու գործընթացը Հարավային Կորեայում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը: 
«THAAD-ի վերաբերյալ Չինաստանի դիրքորոշումն անփոփոխ Է: Մենք դեմ ենք ԱՄՆ-ի կողմից Կորեայի Հանրապետությունում այդ համակարգի տեղակայմանը եւ համապատասխան կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել այդ գործընթացը: Մենք պատրաստ ենք ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ մեր շահերի պաշտպանության համար»,- նշել Է նա: Ավելի վաղ Կորեայի Հանրապետությունում THAAD-ը մարտական հերթապահության կանգնեցնելու վերաբերյալ տեղեկատվությունը ՏԱՍՍ-ին հավաստել Է երկրում ԱՄՆ-ի զորքերի հրամանատարության մամուլի ծառայության պետ գնդապետ Ռոբ Մենինգը:  
THAAD ցամաքային համակարգը նախատեսված Է թռիչքի հետագծի միջին հատվածի ավարտական փուլում եւ թիրախին մոտենալիս բալիստիկ հրթիռների գլխամասերի կալանման համար: Այն կոչված Է ապահովելու ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների զորքերի, ինչպես նաեւ քաղաքների եւ կարեւոր օբյեկտների պաշտպանությունն ինչպես փոքր հեռահարության, այնպես Էլ ռազմավարական բալիստիկ հրթիռներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am