Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հունաստանը վարկատուների հետ համաձայնության Է եկել բարեփոխումների փաթեթի շուրջը

Հունաստանը վարկատուների հետ համաձայնության Է եկել բարեփոխումների փաթեթի շուրջը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանն իր վարկատուների հետ համաձայնության Է եկել ֆինանսական օգնություն ստանալու պայմանների շուրջը, ինչի մասին հայտնել Է The New York TImes-ը: Հունաստանի ֆինանսների նախարար Էվկլիդես Ցակալոտոսը հայտարարել Է, որ «սպիտակ ծուխ Է երեւում»՝ ակնարկելով Հռոմի պապի ընտրությունների ընթացակարգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  
Աթենքը, որը հուլիսին պետք Է պարտքի գծով 7 միլիարդ եվրո վճարի, խոստացել Է բարձրացնել հարկերը եւ կրճատել սոցիալական վճարները, ներառյալ կենսաթոշակները, մայրական նպաստները, չքավորների բժշկական օգնության ապահովումը: Բացի դրանից, Հունաստանը փոփոխություններ կմտցնի Էներգետիկայի ոլորտում: 
Հունաստանի, Եվրամիության եւ ԱՄՀ-ի միջեւ բանակցություններն ընթանում Էին վեց ամիս: Կողմերն այժմ պետք Է քննարկեն երկրի պարտային բեռնվածության թեթեւացման հնարավոր ուղիները:        
Եվրոյի գոտու եւ ԱՄՀ-ի վարկատուների ներկայացուցիչներն արդեն մայիսի 2-ին կվերադառնան իրենց կենտրոնակայաններ՝ պատրաստելու հաշվետվություն, որը մայիսի 22-ին կներկայացվի եվրոյի գոտու երկրների ֆինանսների նախարարների հանդիպմանը: Հույն խորհրդարանականները մինչ այդ պետք Է քվեարկեն տվյալ հարցի շուրջը:    
Համաձայնագրի ընդունումը Հունաստանին թույլ կտա ստանալ հաջորդ վարկաբաժինն օգնության երրորդ փաթեթի շրջանակներում համաձայնեցված 86 միլիարդ եվրոյից, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am