Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Մահացել Է մանկական գրականության դասական Անատոլի Ալեքսինը

Մահացել Է մանկական գրականության դասական Անատոլի Ալեքսինը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լյուքսեմբուրգում կյանքի 93-րդ տարում վախճանվել Է խորհրդային մանկական եւ պատանեկան գրականության դասական Անատոլի Ալեսքինը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Facebook-ում հայտնել Է լրագրող Դմիտրի Լիխանովը:
Անատոլի Գոբերմանը, որը հայտնի Է Ալեքսին կեղծանվամբ, «Երեսունմեկ օր» պատմվածքների առաջին ժողովածուն հրատարակել Է 1950 թվականին: Նրա գրչի տակից դուրս են եկել այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Հավերժական արձակուրդների երկրում», «Եղբայրս կլարնետ Է նվագում»,  «Զանգահարեք եւ ժամանեք» գործերը: «Գործող անձինք եւ կատարողներ», «Երրորդը հինգերորդ շարքում», «Նախանցյալ օրը եւ վաղը չԷ մյուս օրը», «Խենթ Եվդոկիան» պատմվածքների համար գրողը 1978 թվականին ստացել Է ԽՄՀՄ Պետական մրցանակ:      
Ալեքսինի սցենարներով նկարահանվել են «Ուշ երեխան», «Վաղվա դասացուցակը», «Ուռա՜, արձակու՜րդ Է», «Շատ սարսափելի պատմություն» կինոնկարները, հաղորդել Է ՌԻԱ նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am