Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ԵՄ-ն Brexit-ից հետո չի դիմանա ընտրություններում լե Պենի հաղթանակին. Ֆրանսիայի վարչապետ

ԵՄ-ն Brexit-ից հետո չի դիմանա ընտրություններում լե Պենի հաղթանակին. Ֆրանսիայի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը չի դիմանա ընտրություններում Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու, «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենի հաղթանակի հետեւանքներին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը  Ֆրանսիայի վարչապետ Բեռնար Կազնյովը հայտնել Է Libռration թերթի մայիսի 3-ի հատուկ թողարկման մեջ:
«Իր կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց թուլացած ԵՄ-ն չի դիմանա նոր հարվածին՝ Ֆրանսիայում բացահայտ եվրատյաց դիրքորոշմամբ կառավարության իշխանության գալու տեսքով»,-Ֆրանսիայի վարչապետի հայտարարությունից մեջբերում Է արել Reuters գործակալությունը: Քաղաքական գործիչը նաեւ վերստին հորդորել Է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել «Հառաջ» շարժման հիմնադիր, կենտրոնամետ Էմանուել Մակրոնի օգտին: 
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված Է մայիսի 7-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am