Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Մակրոնը հանդես Է եկել ծայրահեղականների ցուցակներ կազմելու օգտին

Մակրոնը հանդես Է եկել ծայրահեղականների ցուցակներ կազմելու օգտին

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնն անհրաժեշտ Է համարում, որ երկրում տվյալների բազաներ ստեղծվեն արմատականների եւ այլ անձանց վերաբերյալ, որոնք անկարգություններ են կազմակերպում պաշտոնապես թույլատրված ակցիաների ընթացքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը նա հայտնել Է BFM TV հեռուստաալիքի եթերում: Թեկնածուն պատասխանել Է այն հարցին, թե ինքն ինչպես Է վերաբերվում այն անկարգություններին, որոնք Փարիզում տեղի են ունեցել մայիսմեկյան ցույցերի ընթացքում: 
«Անհրաժեշտ Է, որ Ֆրանսիայում ստեղծվեն ծայրահեղական խմբավորումների բոլոր մասնակիցների ցուցակներ, եւ որ այդ անձինք գտնվեն մշտական հսկողության ներքո»,-ասել Է Մակրոնը: Նա ընդգծել Է, որ «հարկավոր Է անհրաժեշտ ամբողջ հանդերձանքով ապահովել ֆրանսիական ոստիկանության եւ ուժային մյուս գերատեսչությունների ստորաբաժանումներին, հարկ Է նրանց ավելի լավ պաշտպանել նման իրավիճակներում»: «Մենք անդրդվելի ենք լինելու նման երեւույթների դեմ պայքարում»,-խոստացել Է Ֆրանսիայի նախագահի թեկնածուն:
Չորս ոստիկան Է վիրավորվել Փարիզում մայիսմեկյան երթի ընթացքում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով: Նրանցից մեկը լուրջ այրվածքներ Է ստացել այն բանից հետո, երբ նրա վրա հրկիզիչ խառնուրդով շիշ են նետել, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am