Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Մադուրոյի հակառակորդները դատարկ կաթսաների երթ են կազմակերպել Կարակասում

Մադուրոյի հակառակորդները դատարկ կաթսաների երթ են կազմակերպել Կարակասում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելական ընդդիմության կողմնակիցները մայիսի լույս 2-ի գիշերը դատարկ կաթսաների երթ են կազմակերպել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նրանք այդ կերպ են արտահայտում իրենց բողոքը Սահմանադիր ժողով գումարելու երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի որոշման դեմ: Այդ մարմինը կարող Է վերափոխել պետական կառավարման համակարգը եւ փոփոխություններ մտցնել Բոլիվարական Հանրապետության հիմնական օրենքում: Ավելի վաղ այն գումարվել Էր 1999 թվականին:     
Հազարավոր վենեսուելացիներ են հարվածում դատարկ կաթսաներին՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով Մադուրոյի նոր նախաձեռնությանը: Երթի անցկացման կոչ Է արել «Ժողովրդավարական մինասնության դաշինք» ընդդիմադիր կոալիցիան, որը վերահսկում Է երկրի խորհրդարանը: 
Մայիսի 1-ին Վենեսուելայում տեղի են ունեցել բողոքի բազմահազարանոց փողոցային ակցիաներ իշխանությունների քաղաքականության դեմ: Միայն Կարակասում դրանց ընթացքում տուժել Է շուրջ 40 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am