Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Սպիտակ տունը հայտնել Է Կիմ Չեն Ընի հետ Թրամփի հանդիպման պայմանները

Սպիտակ տունը հայտնել Է Կիմ Չեն Ընի հետ Թրամփի հանդիպման պայմանները

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայում պայմաններ չկան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի հանդիպման համար: Այս հայտարարությունն արել Է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը: «Եթե Փենյանը շարունակի իր գործելակերպը, այդ պայմանները չեն Էլ հայտնվի»,- ճշտել Է նա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
«Մենք պետք Է տեսնենք, որ նրանց սադրիչ գործելակերպն արագորեն  վերացել Է»,- մեջբերում Է անում «Ինտերֆաքս»-ը Սփայսերի խոսքից: «Պարզ Է, որ առայժմ դրանից ոչ մի բան չի ստացվում»,- հավելել Է նա: 
«Չեմ կարծում, թե դա տեղի կունենա մոտ ժամանակներս»,- եզրափակել Է Սփայսերը:   
Մայիսի 1-ին ավելի վաղ Թրամփը հայտարարել Է, որ պատրաստ Է անձամբ հանդիպել Կիմ Չեն Ընի հետ: Դրա համար, Սպիտակ տան տիրոջ խոսքով՝ անհրաժեշտ են համապատասխան պայմաններ: «Եթե ինձ համար տեղին լիներ հանդիպել նրա հետ, (…) ինձ համար պատիվ կլիներ անել դա»,- ասել Է նա: 
Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ նաեւ հայտարարել Է, որ ինքը մտադրություն չունի «կարմիր սահմանագիծ» քաշելու Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններում: «Ինձ դուր չի գալիս կարմիր գծեր քաշելը, բայց ես գործում եմ, եթե պետք Է գործեմ»,- ասել Է Թրամփը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am