Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Պետդեպը ամերիկացիներին նախազգուշացրել Է Եվրոպայում ահաբեկչության սպառնալիքի մասին

Պետդեպը ամերիկացիներին նախազգուշացրել Է Եվրոպայում ահաբեկչության սպառնալիքի մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը երկրի քաղաքացիների համար նոր նախազգուշացում Է հրապարակել Եվրոպա ուղեւորությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ այնտեղ պահպանվում Է ահաբեկչական գործողությունների սպառնալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Պետդեպը հիշեցնում Է Ֆրանսիայում, Ռուսաստանում, Շվեդիայում եւ Մեծ Բրիտանիայում վերջերս տեղի ունեցած միջադեպերի մասին, որոնք այդ երկրների իշխանությունները որակել են որպես ահաբեկչական գործողություններ, ինչպես նաեւ  նախազգուշացնում Է, որ այնպիսի խմբավորումներ, ինչպիսին են «Իսլամական պետություն»-ը եւ «Ալ Քաիդա»-ն, առաջվա պես «հնարավորություն ունեն ահաբեկչական գործողություններ պլանավորել եւ իրականացնվել Եվրոպայում»:  
Ընդգծվում Է, որ հարձակումների օբյետներ կարող են դառնալ  օդանավակայանները, հյուրանոցները, առեւտրական կենտրոննները, ռեստորաններն ու ակումբները, ինչպես նաեւ տաճարները: 
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել Է, որ այս նախազգուշացումը չի հիմնվում կոնկրետ սպառնալիքի վերաբերյալ տեղեկավության վրա, այլ պարզապես արձանագրում Է այն փաստը, որ Եվրոպայում ահաբեկչական գրոհները դեռեւս հնարավոր են, հատկապես ամառային տարեշրջան նախաշեմին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am