Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Տեսախցիկներով հանդերձված ոստիկաններն սկսել են պարեկել Նյու Յորքի փողոցները. New York Daily News

Տեսախցիկներով հանդերձված ոստիկաններն սկսել են պարեկել Նյու Յորքի փողոցները. New York Daily News

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի ոստիկանական դեպարտամենտը գործարկել Է աշխատակիցներին տեսախցիկներով հանդերձման փորձնական ծրագիրը: Ապրիլի 27-ին առաջին 50 սպաները՝ համազգեստին ամրացված տեսագրող սարքերով սկսել են պարեկել քաղաքի փողոցները, ինչի մասին գրել Է New York Daily News թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գրանցասարքն ամրացվում Է կրծքի շրջանում փողկապին եւ իրականացնում Է տեղի ունեցածի՝ բարձր որակի թվային տեսագրություն: Սկզբնական շրջանում այսպիսի սարքերով հանդերձված մի քանի ոստիկաններ կաշխատեն օրվա գիշերային ժամերին, արդեն 2018 թվականին տեսախցիկներ կստանան 5 հազար սպաներ:  
Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն պատմական Է համարել այն օրը, երբ քաղաքի փողոցներ են դուրս եկել ոստիկանության առաջին սպաները՝ հանդերձված տեսախցիկներով: «Դա նշանակում Է Նյու Յորքի ոստիկանների աշխատանքի նոր փուլ, ինչը պետք Է նպաստի նրանց ծառայության ավելի մեծ թափանցիկությանն ու վերահսկելիությանը»,- նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am