Տեսախցիկներով հանդերձված ոստիկաններն սկսել են պարեկել Նյու Յորքի փողոցները. New York Daily News

Armenpress 13:06, 28 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի ոստիկանական դեպարտամենտը գործարկել Է աշխատակիցներին տեսախցիկներով հանդերձման փորձնական ծրագիրը: Ապրիլի 27-ին առաջին 50 սպաները՝ համազգեստին ամրացված տեսագրող սարքերով սկսել են պարեկել քաղաքի փողոցները, ինչի մասին գրել Է New York Daily News թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Գրանցասարքն ամրացվում Է կրծքի շրջանում փողկապին եւ իրականացնում Է տեղի ունեցածի՝ բարձր որակի թվային տեսագրություն: Սկզբնական շրջանում այսպիսի սարքերով հանդերձված մի քանի ոստիկաններ կաշխատեն օրվա գիշերային ժամերին, արդեն 2018 թվականին տեսախցիկներ կստանան 5 հազար սպաներ:  Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն պատմական Է համարել այն օրը, երբ քաղաքի փողոցներ են դուրս եկել ոստիկանության առաջին սպաները՝ հանդերձված տեսախցիկներով: «Դա նշանակում Է Նյու Յորքի ոստիկանների աշխատանքի նոր փուլ, ինչը պետք Է նպաստի նրանց ծառայության ավելի մեծ թափանցիկությանն ու վերահսկելիությանը»,- նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am