Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ահաբեկչություն պլանավորած գերմանացի զինվորն իրեն սիրիացի փախստական Է ձեւացրել

Ահաբեկչություն պլանավորած գերմանացի զինվորն իրեն սիրիացի փախստական Է ձեւացրել

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բավարիայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել Է բունդեսվերի մի զինվոր, որն իրեն սիրիացի փախստական Է ձեւացրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 27-ին հայտնել Է Die Welt-ը:
Այս տարվա հունվարին 28-ամյա զինծառայողն ատրճանակը թաքցրել Էր Վիեննայի օդանավակայանի զուգարանում: Զենքը հայտնաբերել են տեղի իրավապահ մարմինների աշխատակիցները: Նրանք հսկողություն են սահմանել, սպասելով, թե երբ են գալու դրա հետեւից:   
Զինվորը վերադարձել Է մեկ ամիս անց: Ավստրիայի ոստիկանները ձերբակալել են տղամարդուն եւ, պարզելով նրա ինքնությունը, տեղեկատվություն փոխանցել գերմանացի գործընկերներին: Իսկ զինվորականին բաց են թողել: 
Գերմանիայում պարզել են, որ 2015 թվականին տղամարդը, որն իրեն սիրիացի միգրանտ Է հայտարարել, Բավարիայի միգրացիոն մարմիններին Է դիմել իրեն ապաստան տրամադրելու խնդրանքով: Նա թաքցրել Է, որ ինքը Գերմանիայի քաղաքացիություն ունի, եւ արդյունքում նրա խնդրանքը բավարարել են:
Հաղորդվում Է, որ նրան բնակարան են տրամադրել եւ նպաստ նշանակել: Ինչպես նշում Է Die Zeit-ը, զրույցի ընթացքում ուշադրություն չեն դարձրել այն բանի վրա, որ նա արաբերեն չգիտի եւ հարցերին պատասխանել Է ֆրանսերեն:  
Այդ մարդն ավելի վաղ իրավապահ մարմինների տեսադաշտում Էր հայտնվել իր ազգայնական հայացքների պատճառով: Դատախազությունում չեն բացառում, որ նա կարող Էր գործել՝ ղեկավարվելով այլատյացության համոզմունքներով, նշում Է BBC-ն:
Վարկածներից մեկի համաձայն, նա պատրաստվում Էր հարձակում կատարել եւ ատրճանակը նետել հանցագործության վայրում: Զենքի վրայի մատնահետքերի վերլուծությունը հետաքննությանը կհամոզեր, որ գրոհը սիրիացի փախստականի ձեռքի գործն Է:  
Ինչպես պատմել են դատախազությունում, տղամարդը ազգային անվտանգությանն սպառնացող «լուրջ հանցագործություն Էր պլանավորել»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am