Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դեւիդ Ֆինչերը նկարահանում Է «Աշխարհների պատերազմը Z» ֆիլմի սիքվելը

Դեւիդ Ֆինչերը նկարահանում Է «Աշխարհների պատերազմը Z» ֆիլմի սիքվելը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ռեժիսոր Դեւիդ Ֆինչերը նկարահանում Է «Աշխարհների պատերազմը Z» զոմբի-ապոկալիպսիսի վերաբերյալ ֆիլմի շարունակությունը, ինչի մասին ապրիլի 27-ին գրել Է Empire-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
Կինոժապավենում գլխավոր դերը կկատարի Բրեդ Փիթը, որը նկարահանվել Է բնօրինակ կինոնկարում: Նշվում Է, որ սիքվելի պրեմիերան պլանավորված Է 2017 թվականի հունիսին, սակայն նկարահանումներն ստիպված հետաձգել են դերասանուհի Անջելինա Ջոլիի հետ Փիթի ամուսնալուծական դատավարության պատճառով: 
«Աշխարհների պատերազմը Z 2»-ի Էկրան բարձրանալու ժամկետը չեն հայտնում: 2016 թվականի օգոստոսին հաղորդվել Էր, թե Փիթը Ֆինչերին առաջարկել Է դառնալ սիքվելի ռեժիսորը: 
«Աշխարհների պատերազմը Z» մարտաֆիլմը նկարահանվել Է Մայքլ Բրուքսի համանուն վեպի մոտիվներով: Այն Էկրաններ Է բարձրացել 2013 թվականին: Սյուժեն պատմում Է ՄԱԿ-ի նախկին աշխատակից Ջերի Լեյնի մասին (Փիթ), որը փորձում Է կանխել զոմբիների ասպատակությունը: Կինոնկարը վարձույթում վաստակել Է ավելի քան 540 միլիոն դոլար եւ դարձել առեւտրային տեսակետից ամենահաջողը Փիթի կարիերայում, որը նաեւ հանդես Է եկել որպես ֆիլմի պրոդյուսեր:   
Ֆինչերն ավելի վաղ նկարահանել Է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Մարտական ակումբ», «Յոթը» եւ «Բենջամին Բեթոնի առեղծվածային պատմությունը», որտեղ գլխավոր դերը կատարել Է Փիթը: Բացի դրանից, ռեժիսորն ստեղծել Է «Օտարը 3», «Խաղ», «Կենդանաշրջան», «Սոցիալական ցանց» եւ «Վիշապի դաջվածքով աղջիկը» ժապավենները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am