Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ուիլ Սմիթին առաջարկել են մարդասպանին ու նրա կլոնին մարմնավորել Ջերի Բրուքհայմերի մարտաֆիլմում. THR

Ուիլ Սմիթին առաջարկել են մարդասպանին ու նրա կլոնին մարմնավորել Ջերի Բրուքհայմերի մարտաֆիլմում. THR

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր եւ պրոդյուսեր Ջերի Բրուքհայմերը, որը հայտնի Է «Հանցագործության վայրը» (2000-2015 թթ.) հեռուստասերիալով եւ «Կարիբյան ծովի ավազակները» ֆրանշիզայով, ձեռնամուխ Է եղել Հոլիվուդի ամենաբարդ նախագծերից մեկի իրականացմանը՝ «Մարդ-երկվորյակ» ֆանտաստիկ մարտաֆիլմի ստեղծմանը: Գլխավոր դերի համար հրավիրված Է մեծ ժողովրդականություն վայելող սեւամորթ դերասան Ուիլ Սմիթը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 25-ին հայտնել Է The Hollywood Reporter հանդեսը: 
Հրատարակության տեղեկությունների համաձայն, Skydance կինոստուդիան բանակցություններ Է վարում կատարողի հետ, պարտավորագրի պայմանները համաձայնեցվում են: Դերը 48-ամյա Սմիթից կպահանջի գերազանց ֆիզիկական պատրաստվածություն եւ դրա հետ մեկտեղ տարբեր տարիքի երկու մարդկանց մարմնավորելու կարողություն:
Skydance-ը նախագծի իրականացմանը ձեռնամուխ Է եղել 2016 թվականի հոկտեմբերին: Նման քայլի համար հիմք Է դարձել աներկբա վստահությունը նորագույն տեխնոլոգիաների ամենակարողության նկատմամբ: 
Ուիլ Սմիթը խաղացել Է մի քանի տասնյակ ֆիլմերում, որոնցից առավել հայտնիներն են՝ «Վատ տղաները» (1995 թ.) եւ դրա շարունակությունը 2003 թվականին, «Սեւազգեստ մարդիկ» (1997 թ.)՝ 2002 եւ 2013 թվականներին իրենց շարունակություններով, «Անկախության օրը» (1996 թ.) եւ «Ալի» (2001 թ.) ֆիլմերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am