Արցախ

Մինսկում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է կազմակերպվել

1 րոպեի ընթերցում

Մինսկում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկի Սուրբ Ալեքսանդր Նևսկի եկեղեցու բակում 2017թ. ապրիլի 24-ին տեղադրված խաչքարի մոտ Բելառուսում Հայաստանի դեսպանությունը և հայ համայնքը կազմակերպել էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որին ներկա էին Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Բելառուսում հայ համայնքային կառույցների ղեկավարներ և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Միջոցառման ընթացքում ունեցած իր ելույթում դեսպան Եսայանը նշեց, որ 102 տարի առաջ Թուրքիայի կողմից ծրագրված հայերի բնաջնջման ծրագիրն իր նպատակին չհասավ, և հայ ազգն այսօր կրկին անկոտրում է և միասնական: Դեսպանն իր ելույթում ընդգծեց, որ հայ ազգը երբեք չի դադարի պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման, ինչպես նաև պատմական արդարության վերականգնման համար:

Ելույթներով հանդես եկան նաև Բելառուսում հայ համայնքային կառույցների ղեկավարները:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում