Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Պետք է լիովին ճանաչել հայ ժողովրդի հիշողությունը. Մակրոն

Պետք է լիովին ճանաչել հայ ժողովրդի հիշողությունը. Մակրոն

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահի թեկնածու, ընտրությունների առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած, «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը նշել է, որ պետք է լիովին ճանաչել հայ ժողովրդի հիշողությունը:

«Ֆրանսիայի հայերն ու հայուհիներն իրենց ներդրումն են ունեցել մեր պատմության կերտման մեջ»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Մակրոնը և տեղադրել Փարիզում Կոմիտասի հուշարձանին այցելության լուսանկարը:

Մակրոնն ապրիլի 24-ի կեսօրին այցելել է Կանադայի հրապարակում գտնվող Կոմիտասի հուշարձան և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Մակրոնին ուղեկցել են Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը:

Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում մտադիր է շարունակել Հայոց ցեղասպանության հիշատակման ավանդույթը և հավելել, որ պետք է շարունակի աշխատել Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am