Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Կառավարությունն իրավապահ մարմինների հետ քննարկում է «Վինար»-ի շուրջ ստեղծված վիճակը

Կառավարությունն իրավապահ մարմինների հետ քննարկում է «Վինար»-ի շուրջ 
ստեղծված վիճակը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն իրավապահ մարմինների հետ քննարկում է «Վինար» ընկերության շուրջ ստեղծված վիճակը, փորձում գտնել խնդրի լուծում: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝անդրադառնալով «Վինար» ընկերության՝ մթերված խաղողի դիմաց գյուղացիական տնտեսություններին ունեցած պարտքին: «Ընկերության վրա ազդելու լծակ կա, բայց գումարը տալու լծակ չկա», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց գյուղնախարարը:

Հարցին, թե չի՞ կարծում, որ ստեղծված իրավիճակը այն բանի հետևանքն է, որ ժամանակին կառավարությունը «ստիպեց» խաղողագործներին ընդունել բերքը՝ Իգնատի Առաքելյանն ասաց. «Ով ստիպել է, թող տեր կանգնի»։

ՀՀ գյուղնախարարի խոսքով` «Վինարի» հետ կապված ամեն ինչ անօրինական է, իսկ ընկերությունում առկա սպիրտը, որով նախատեսվում էր մարել պարտքը, պարզվել է, որ խաղողի չէ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am