Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ադրբեջանի արձակած կրակահերթի հետևանքով վնասվել են Այգեհովիտի բնակիչների խաղողի այգիները

Ադրբեջանի արձակած կրակահերթի հետևանքով վնասվել են  Այգեհովիտի բնակիչների 
խաղողի այգիները

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ հակառակորդի կողմից Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով գյուղացիների խաղողի այգիները ոչնչացնելու դեպքի առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2017 թ. մարտի 22-ին Հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքին սահմանակից ադրբեջանական մարտական հենակետերից կրակոցներ են արձակվել Այգեհովիտ համայնքի ուղղությամբ: Արձակված կրակոցների հետևանքով հրդեհ է բռնկվել «Ուռի հողեր» կոչվող հանդամասում, և այրվել ու ոչնչացվել են նույն համայնքի շուրջ 4 տասնյակ բնակիչների խաղողի այգիները՝ շուրջ 20.72 հա։ Գյուղացիներին պատճառված վնասը, նախնական տվյալներով, կազմում է 10.270.00 ՀՀ դրամ:

Դեպքի առթիվ ապրիլի 3-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով,որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում: Կատարվում է նախաքննություն։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am