Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 12.04.2017

Սպասվող լրահոս. 12.04.2017

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

 

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում այսօր` ապրիլի 12-ին, ծառայության պետ Իշխան Կարապետյանը կներկայացնի վերջին վեց ամսում իրականացված և ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ պետական վերահսկողության գործողությունների արդյունքները, ձեռքբերումները, ինչպես նաև առաջիկա անելիքները:

Լրագրողների հետ կհանդիպի Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսը: Նա մանրամասներ կներկայացնի հիմնադրամի պատվիրակության Երևան կատարած այցի վերաբերյալ:

Առողջապահության նախարարությունն ամփոփում է հանրապետության 71 բժշկական հաստատությունում անցկացված «բաց դռների օրեր» ծրագրի արդյունքները: ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ծաղիկ Վարդանյանը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքի վարիչ Լևոն Քոչարյանը կներկայացնեն հետազոտությունների արդյունքները, հատնաբերված հիվանդությունների միտումերը:

Երևանում պաշտոնապես կներկայացվի կրթական նոր նախագիծ: Հայաստանում իր տեսակով դեռևս նմանը չունեցող EPIC նոր նախագիծը կոչված է լրացնելու երկրում առկա ոչ ֆորմալ կրթության և դրա բազմազան մատուցման ձևերի բացը: Այս նախագիծը կարող է գրավական լինել ամբողջ աշխարհից դեպի Հայաստան ուսանողների հոսքի, տեղացի ուսանողների գաղափարական զարգացման համար: Նախագծի շրջանակներում նախատեսվում է Հայաստանում ընդունել ավելի քան 300 ուսանողի՝ Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Կանադայի, Լիբանանի և այլ լավագույն բուհերից:

Ցեղասպանության հուշահամալիրի մոտ Նորվեգիայի Բերգեն քաղաքի «Lyderhorn» երգչախումբը կկատարի հայերեն և նորվեգերեն հոգևոր երգեր, որով երգչախմբի անդամներն իրենց հարգանքի տուրքը կմատուցեն Եղեռնի զոհերի հիշատակին։

Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները կամփոփեն սուսերամարտի 2017թ. Աշխարհի երիտասարդների առաջնության արդյունքները։ Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հայ սուսերամարտիկ Էմմա Պողոսովան տեղ է զբաղեցնում աշխարհի երիտասարդ ուժեղագույն սուսերամարտիկների լավագույն ութնյակում:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am