Life

Jeep-ը ներկայացրել Է աշխարհում հզորագույն արտաճանապարհային ավտոմոբիլը

1 րոպեի ընթերցում

Jeep-ը ներկայացրել Է աշխարհում հզորագույն արտաճանապարհային ավտոմոբիլը

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Jeep ընկերությունը ներկայացրել Է Grand Cherokee մոդելը Trackhawk անվան ներքո: Ինչպես հայտնել Է AutoBlog-ը, այս ավտոմեքենան դարձել Է ամենահզոր արտաճանապարհային ավտոմոբիլը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավտոմեքենայի պաշտոնական պրեմիերան կկայանա Նյու Յորքի ավտոսալոնի շրջանակներում: Միացյալ Նահանգների շուկայում վաճառքների մեկնարկը պլանավորված Է 2017 թվականի ամռանը:

Մեքենայի կապոտի տակ տեղադրված Է HEMI V8 6,2-լիտրանոց շարժիչը, շարժիչի հզորությունը կազմում Է 707 ձիաուժ: Արտաճանապարհային ավտոմոբիլը ժամում մինչեւ 100 կիլոմետր թափառքի հասնում Է 3,5 վայրկյանում: Առավելագույն արագությունը ժամում ավելի քան 300 կիլոմետր Է:

Ավտոմոբիլը հանդերձված Է Brembo նոր արգելակային համակարգով, Bristein ադապտիվ մեղմիչներով եւ 20-դյույմանոց անվասկավառակներով, որոնց լրակազմում կան Pirelli դողեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում