Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱԻՆ և ԱՄՆ համագործակցության շնորհիվ վերազինվում են մարզային հրշեջ- փրկարարական ջոկատները

ԱԻՆ և ԱՄՆ համագործակցության շնորհիվ վերազինվում են մարզային հրշեջ-
փրկարարական ջոկատները

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատում մարտի 28-ին կայացավ հրդեհաշիջման նոր հանդերձանքի և գույքի հանձնման հանդիսավոր արարողությունը, որը Հայաստանին է տրամադրվել ԱՄՆ եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակներում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: 

Արարողությանը ներկա էին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, բրիգադի հրամանատար, գեներալ,  տիկին Դաունե Դեսկինսին և Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը:

ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացրեց տրամադրված հրդեհաշիջման նոր հանդերձանքի և գույքի տեխնիկական բնութագրերը, հնարավորություններն ու որակական հատկանիշները: 

Լրագրողների հետ զրույցում նախարար Դ. Տոնոյանն ասաց. «Այսպիսի սարքավորումներ և հանդերձանք մենք դեռևս չենք ունեցել: Սա շատ բարձր որակի և մակարդակի գույք է, որն օգնելու է մեզ բարձրացնել կարողությունները, չափանիշները, և,  առհասարակ, մեր տեխնիկական հագեցվածությունը փրկարար ծառայությունում»: 

ԱՄՆ դեսպանը ևս ընդգծեց, որ տրամադրված տեխնիկան հնարավորություն կտա մեծացնել հրշեջների կարողությունները՝ փրկարար թիմերին հնարավորություն տալով առավել արդյունավետ արձագանքել տարբեր արտակարգ իրավիճակներում: Նրա խոսքով՝ սա միաժամանակ թույլ կտա ապահովել անվտանգության հավելյալ երաշխիքներ հայ հրշեջների համար, երբ նրանք կիրականացնեն կյանքեր փրկելու իրենց կարևոր առաքելությունը: 

«Տարիների  ընթացքում ԱՄՆ զինված ուժերի իրականացրած մարդասիրական ծրագրերը և այս նվիրատվությունը սոսկ մի բաղադրիչ են ԱՄՆ զինված ուժերի ու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ամուր ու տևական համագործակցության շրջանակում», - եզրափակեց Ռ. Միլսը:

 Նվիրաբերված հրդեհաշիջման նոր գույքը և հանդերձանքը ձեռքենբերվել ՓԾ կարիքներին համապատասխան և կբաշխվեն Հայաստանի չորս քաղաքների (Մասիս, Արտաշատ, Սիսիան և Մեղրի) հրշեջ-փրկարարական ջոկատների միջև: 

Նոր գույքը կնպաստի մարզերում աղետների ռիսկի նվազեցմանը, տեղի հրշեջ-փրկարարական ջոկատների պատրաստվածության, ինչպես նաև՝ անձնակազմի անվտանգության մակարդակի բարձրացմանը:

 

Տրամադրված գույքի նկարագիր

 

Նկարագրություն

Քանակ

Հրշեջ հանդերձանք (հրակայուն, ջերմամեկուսիչ բաճկոն և տաբատ) 

80 լրակազմ

Փրկարարականձեռնոցներ

80 զույգ

Պողպատե կացին (պատյանով) 

80 հատ

Հիդրավլիկ սարքավորման պոմպ

4 հատ

Հիդրավլիկսիլիկոնե փողրակ (չափերիզով, 30 մ) 

4 հատ

Հիդրավլիկ մկրատ(փրկարարական աշխատանքների համար,գերհզոր) 

4 հատ

Հիդրավլիկ բադիկ

4 հատ

Հիդրավլիկ ամբարձիչ

4 հատ

Օդի կոմպրեսոր

4 հատ

Թթվածնի բալոն (7 լ տարողությամբ)

4 հատ

Ձեռքի հիդրավլիկ համակարգ(մեխանիկական)

4 հատ

Մարտական բաճկոն

40 հատ

Lուսարձակ (գազի գեներատորով)

4 լրակազմ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am