ԱԻՆ և ԱՄՆ համագործակցության շնորհիվ վերազինվում են մարզային հրշեջ- փրկարարական ջոկատները
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատում մարտի 28-ին կայացավ հրդեհաշիջման նոր հանդերձանքի և գույքի հանձնման հանդիսավոր արարողությունը, որը Հայաստանին է տրամադրվել ԱՄՆ եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակներում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Արարողությանը ներկա էին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, բրիգադի հրամանատար, գեներալ, տիկին Դաունե Դեսկինսին և Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը:
ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացրեց տրամադրված հրդեհաշիջման նոր հանդերձանքի և գույքի տեխնիկական բնութագրերը, հնարավորություններն ու որակական հատկանիշները:
Լրագրողների հետ զրույցում նախարար Դ. Տոնոյանն ասաց. «Այսպիսի սարքավորումներ և հանդերձանք մենք դեռևս չենք ունեցել: Սա շատ բարձր որակի և մակարդակի գույք է, որն օգնելու է մեզ բարձրացնել կարողությունները, չափանիշները, և, առհասարակ, մեր տեխնիկական հագեցվածությունը փրկարար ծառայությունում»:
ԱՄՆ դեսպանը ևս ընդգծեց, որ տրամադրված տեխնիկան հնարավորություն կտա մեծացնել հրշեջների կարողությունները՝ փրկարար թիմերին հնարավորություն տալով առավել արդյունավետ արձագանքել տարբեր արտակարգ իրավիճակներում: Նրա խոսքով՝ սա միաժամանակ թույլ կտա ապահովել անվտանգության հավելյալ երաշխիքներ հայ հրշեջների համար, երբ նրանք կիրականացնեն կյանքեր փրկելու իրենց կարևոր առաքելությունը:
«Տարիների ընթացքում ԱՄՆ զինված ուժերի իրականացրած մարդասիրական ծրագրերը և այս նվիրատվությունը սոսկ մի բաղադրիչ են ԱՄՆ զինված ուժերի ու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ամուր ու տևական համագործակցության շրջանակում», - եզրափակեց Ռ. Միլսը:
Նվիրաբերված հրդեհաշիջման նոր գույքը և հանդերձանքը ձեռքենբերվել ՓԾ կարիքներին համապատասխան և կբաշխվեն Հայաստանի չորս քաղաքների (Մասիս, Արտաշատ, Սիսիան և Մեղրի) հրշեջ-փրկարարական ջոկատների միջև:
Նոր գույքը կնպաստի մարզերում աղետների ռիսկի նվազեցմանը, տեղի հրշեջ-փրկարարական ջոկատների պատրաստվածության, ինչպես նաև՝ անձնակազմի անվտանգության մակարդակի բարձրացմանը:
Տրամադրված գույքի նկարագիր
Նկարագրություն
Քանակ
Հրշեջ հանդերձանք (հրակայուն, ջերմամեկուսիչ բաճկոն և տաբատ)
80 լրակազմ
Փրկարարականձեռնոցներ
80 զույգ
Պողպատե կացին (պատյանով)
80 հատ
Հիդրավլիկ սարքավորման պոմպ
4 հատ
Հիդրավլիկսիլիկոնե փողրակ (չափերիզով, 30 մ)
4 հատ
Հիդրավլիկ մկրատ(փրկարարական աշխատանքների համար,գերհզոր)
4 հատ
Հիդրավլիկ բադիկ
4 հատ
Հիդրավլիկ ամբարձիչ
4 հատ
Օդի կոմպրեսոր
4 հատ
Թթվածնի բալոն (7 լ տարողությամբ)
4 հատ
Ձեռքի հիդրավլիկ համակարգ(մեխանիկական)
4 հատ
Մարտական բաճկոն
40 հատ
Lուսարձակ (գազի գեներատորով)
4 լրակազմ