Թուրքիան Իրաքի հյուսիսում հարվածներ է հասցրել քուրդ զինյալների դիրքերին
11:05, 25 Մարտ 2017
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները Իրաքի հյուսիսում նոր հարվածներ են հասցրել Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով` ոչնչացվել է քուրդ զինյալներին պատկանող 16 թիրախ: Հարվածներ են հասցվել Մեթինա, Զափ, Ավաշին-Բասյան, Քանդիլ ու Հաքուրք շրջաններին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում