Տնտեսություն

ԵՏՀ կոլեգիայի նախարարը կարևորում է ԵԱՏՄ երկրների կապի ոլորտի նախարարների պարբերական հանդիպումները

1 րոպեի ընթերցում

ԵՏՀ կոլեգիայի նախարարը կարևորում է ԵԱՏՄ երկրների կապի ոլորտի նախարարների պարբերական հանդիպումները

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՏՄ անդամ երկրների կապի ոլորտը ղեկավարող նախարարները մարտի 24-ի անդրանիկ նիստին քննարկել են ոլորտին վերաբերող տարբեր հարցեր և եկել եզրակացության, որ հարկավոր է ամբողջացնել ոլորտի աշխատանքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրասիականտնտեսական հանձնաժողովիԿոլեգիայիանդամ(նախարար)Կարինե Մինասյանը: Նա հույս հայտնեց, որ մյուս հանդիպմանը կներկայացնեն իրենց առաջարկներն այն մասին, թե ինչպիսի առաջընթաց են ունենալու:

«Ամենակարևորն այն է, որ մենք պայմանավորվել ենք՝ մեզ հարկավոր է պարբերաբար հանդիպել և կիսվել տեսակետներով, որոնք կապված են կապի և հեռահաղորդակցության ոլորտներին, ինչպես նաև ԵԱՏՄ-ում թվային տարածության ձևավորման շուրջ»,- ասաց Կարինե Մինասյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում