Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Երևանի դպրոցներից մեկում հրդեհ է բռնկվել

Երևանի դպրոցներից մեկում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան քաղաքի Բաշինջաղյան 100 հասցեում գտնվող դպրոցում հրդեհ է բռնկվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ահազանգ է ստացվել մարտի 24-ին, ժամը 09:53-ին։ 

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, վեց մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: 
Պարզվել է, որ հրդեհը մարվել է տեղի ուժերով և իրականացվել է անձնակազմի և աշակերտների տարահանում։ Ընդհանուր առմամբ, շենքում եղել է 330 անձ: 
Այրվել է թիվ 94 դպրոցի 2-րդ հարկի ներառական կրթության դասասենյակի մանրահատակը (0,5 քմ) և ջերմահարվել՝ պատի երեսպատումը (0,5 քմ): 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am