Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Մեկ ամսում ներքին անձնագրերով Հայաստան է ժամանել 3091 ՌԴ քաղաքացի

Մեկ ամսում ներքին անձնագրերով Հայաստան է ժամանել 3091 ՌԴ քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկ ամսում Ռուսաստանի Դաշնության ներքին անձնագրերով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 3091 քաղաքացի:

Փետրվարի 23-ից մարտի 23-ն ընկած ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանն ընդունել է ներքին անձնագրերով 2938 ՌԴ քաղաքացի, «Շիրակ» օդանավակայանը՝ 153 քաղաքացի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

ՌԴ քաղաքացիների ներքին անձնագրերով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու որոշումն ուժի մեջ է մտել 2017 թվականի փետրվարի 23-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am