Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Թուրքական հեռուստաալիքները քարոզարշավային անհավասար պայմաններ են տրամադրում կուսակցություններին

Թուրքական հեռուստաալիքները քարոզարշավային անհավասար պայմաններ են 
տրամադրում կուսակցություններին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում կայանալիք սահմանադրական հանրաքվեին ընդառաջ տարվող քարոզարշավի շրջանակում թուրքական հեռուստաընկերություններն անհավասար պայմաններ են տրամադրել իշխանական ու ընդդիմադիր կուսակցություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Demokrathaber.net-ը:

«Միություն հանուն ժողովրդավարության» կազմակերպության կողմից իրականացված հետազոտության տվյալներով` հանրահավաքները, ելույթները և այլ միջոցառումները լուսաբանելու համար թուրքական 17 հեռուստաընկերություն նախագահականին տրամադրել են 53,5 ժամ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը` 83 ժամ, «Ազգայնական շարժում» կուսակցությանը` 14,5 ժամ, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությանը` 17 ժամ, իսկ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը` 33 րոպե:

Ուղիղ եթերով եթերաժամանակ տրամադրելու ցուցանիշով քրդամետ կուսակցությունն ակնհայտորեն հետնապահի դիրքում է, քանի որ նրան ոչ մի րոպե չի տրամադրվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am