ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան
17:25, 21 Մարտ 2017
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը 2017 թվականի մարտի 27-28-ը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության կայքում:
Պաշտոնական պատվիրակության կազմում են նաև ՀՀ տնտեսականզ զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը և այլք:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում