ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան

Armenpress 17:25, 21 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը 2017 թվականի մարտի 27-28-ը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության կայքում:

Պաշտոնական պատվիրակության կազմում են նաև ՀՀ տնտեսականզ զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը և այլք:   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am