Արցախ

Արթուր Աղաբեկյանը մասնագիտական խորհրդատվություն է տրամադրելու Արցախում փոքր ու միջին բիզնես հիմնել ցանկացողներին

2 րոպեի ընթերցում

Արթուր Աղաբեկյանը մասնագիտական խորհրդատվություն է տրամադրելու Արցախում փոքր ու միջին բիզնես հիմնել ցանկացողներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հրաժարականից հետո զբաղվելու է Արցախում փոքր և միջին բիզնես հիմնել ցանկացողների մասնագիտական խորհրդատվությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Արթուր Աղաբեկյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Նա հայտնել է, որ շարունակելու է իր մասնակցությունը բերել Արցախի սոցիալ-տնտեսական, ներդրումային և բարեգործական ծրագրերի իրականացմանը: Առաջիկայում նա պատրաստվում է հիմնել հասարակական կարգով գործող խորհրդատվական գրասենյակ, որը զբաղվելու է Արցախում փոքր և միջին բիզնես հիմնել ցանկացողների մասնագիտական խորհրդատվությամբ:

«Դեռևս 2016 թ.մայիսի 23-ին հայտարարել էի, որ 2017թ. առաջին եռամսյակին պատրաստվում եմ հրաժարական ներկայացնել Արցախի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնից: Այսօր՝ Արցախի Հանրապետության նախագահը, իմ դիմումի համաձայն ազատել է ինձ զբաղեցրած պաշտոնից: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Արցախի Հանրապետության Նախագհին և Վարչապետին, գործընկերներիս, որոնց հետ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրած տարիներին իրականացրել ենք բազում ծրագրեր: Հատուկ շնրոհակալություն եմ հայտնում՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում ապրող այն հայրենակցիներին, ովքեր հետևել են իմ կոչերին և նախաձեռնություններին և իրենց մասնակցությունն են բերել Արցախում իրականացվող ներդրումային և բարեգործական ծրագրերին: Ուզում եմ տեղեկացնել, որ շարունակելու եմ իմ մասնակցությունը բերել Արցախի սոցիալ-տնտեսական, ներդրումային և բարեգործական ծրագրերի իրականացմանը: Առաջիկայում հիմնելու եմ հասարակական կարգով խորհրդատվական գրասենյակ, որը որը զբաղվելու է Արցախում փոքր և միջին բիզնես հիմնող ցանկացողների մասնագիտական խորհրդատվությամբ»,- ասված է Աղաբեկյանի գրառման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում