Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հայ դատի հանձնախումբը շարունակելու է աշխատել եվրոպացիների` Արցախ այցելությունն ապահովելու ուղղությամբ

Հայ դատի հանձնախումբը շարունակելու է աշխատել եվրոպացիների` Արցախ 
այցելությունն ապահովելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը շարունակելու է աշխատել եվրոպացի գործիչների` Արցախ այցելությունն ապահովելու ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը: Նրա խոսքով, Ադրբեջանը Լապշինի դեպքով փորձում էր խաթարել այդ գործընթացը, սակայն տեսավ, որ ոչ մի ազդեցություն այն չունեցավ:

«Լապշինի դեպքը ազդեցություն չունեցավ, դրա համար էլ Ադրբեջանը խոսեց Արցախ այցելած եվրոպացի պատգամավորների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին: Իրականում եվրոպացի պատգամավորները եկել են, գալիս են և շարունակելու են գալ Արցախ: Այդ մասին իրենք նույնպես հայտարարել են»,-ասաց Գասպար Կարապետյանը:

Նրա խոսքով, ընթացիկ տարում նույնպես կլինի եվրոպացի գործիչների պատվիրակությունների այց Արցախ: Եվրոպացի գործիչները պետք է անձամբ տեղում հասկանան խնդիրը:

«Տարիներ շարունակ Արցախի հարցը եվրոպացի գործիչներն ընկալում էին այսպես` պատերազմ, տարածքի խնդիր: Վերջին տարիներին զգալի աշխատանքի արդյունքում իրողությունը փոխվել է, հասարակության տարբեր շերտերին հասցվում է Արցախի իրական խնդիրը: Դրանից բացի, եվրոպացի գործիչներն, անձամբ այցելելով Արցախ, հնարավորություն են ունենում տեղում շփվել բնակիչների հետ, հասկանալ, թե ինչպես են նրանք պատկերացնում իրենց ապագան»,-հավելեց Գասպար Կարապետյանը:

Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը նախատեսում է ընթացիկ տարում ակտիվացնել աշխատանքը Եվրոպայի զբոսաշրջային կազմակերպությունների հետ: Նպատակն է ակտիվացնել եվրոպացի զբոսաշրջիկների այցելությունն Արցախ:

«Առաջիկայում նախատեսում եմ հանդիպումներ զբոսաշրջության ոլորտում խոշոր ընկերության հետ: Այդ ընկերությունը մեծ թվով տուրիստական օպերատորներին փաթեթներ է վաճառում: Նախնական պայմանավորվածություն կա, որ այդ ընկերության ներկայացուցիչներն այցելեն Հայաստան, Արցախ, գնահատեն զբոսաշրջային հնարավորությունները»,-ասաց Գասպար Կարապետյանը: Նա ընդգծեց, որ Արցախը զբոսաշրջային մեծ հնարավորություններ ունի, հակապես կրոնական շեշտադրմամբ:

2016 թվականին Բելգիայում կազմակերպվել են միջոցառում, որի ընթացքում ներկայացվել է Արցախի զբոսաշրջային, տնտեսական հնարավորությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am