Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ես փախել եմ` իմ ընտանիքը և անչափահաս երեխաներին փրկելու համար. Շահին Միրզոևը դիմել է թալիշներին

Ես փախել եմ` իմ ընտանիքը և անչափահաս երեխաներին փրկելու համար. Շահին 
Միրզոևը դիմել է թալիշներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում քաղաքական ապաստան հայցած Ադրբեջանի քաղաքացի, ազգությամբ թալիշ Շահին Միրզոևը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել, որում իր հարազատներին խնդրել է չանհանգստանալ իր համար, քանի որ Հայաստանում իրեն շատ լավ են վերաբերվում: Նա նաև պատասխանել է նրանց, ովքեր քննադատում են իրեն Հայաստանից քաղաքական ապաստան խնդրելու քայլի համար:

«Իմ հարգելի ազգ, շատ սիրելի իմ թալիշներ, ես ձեզ դիմում եմ Հայաստանի մայրաքաղաք Երևանից: Ցանկանում եմ ձեզ մաղթել խաղաղություն և ամենայն բարիք: Ես այստեղ՝ հայերի շրջապատում, ինձ շատ լավ եմ զգում՝ չնայած որ կարոտում եմ իմ հարազատներին և ընկերներին: Ցանկանում եմ հանգստացնել իմ հարազատներին և ընկերներին: Այստեղ ինձ և իմ ընտանիքին ոչինչ չի սպառնում: Խնդրում եմ ձեզ չանհանգստանալ: Ես ստիպված եղա փախչել, որպեսզի փրկեմ ինձ և իմ ընտանիքը հավանական մահից, սակայն ես չեմ հասկանում, թե ինչու են որոշ թալիշներ պանթուրքիստների հետ միասին ինձ քննադատում և մեղադրում մի բանի մեջ, որ անում է ալիևների ընտանիքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Միրզոևը:

Նա հավելել է, որ նման պահվածքը հարիր չէ իր ազգին: «Սիրելիներս, դա հարիր չէ և օտար է մեր մենթալիտետին: Փախչելով ես փրկել եմ իմ ընտանիքը և միաժամանակ վերջ եմ տվել Թալիշստանի տեղեկատվական շրջափակմանը: Ես գիտեմ, որ դուք չէիք ցանկանա դառնալ այդ կլանի ստրուկները, այդ դեպքում ասեք՝ ինչպես կռվել նրանց դեմ: Ես կամ պետք է մեռնեի բանտում կամ ինչ-որ կերպ փրկեի իմ կյանքն ու ընտանիքը, իմ անչափահաս երեխաներին:  Ես ընտրել եմ այս տարբերակը, որովհետև վստահ եմ, որ դեռ կարող եմ ինչ-որ բան անել իմ ազգի համար»,-եզրափակել է  Շահին Միրզոևը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am