Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Airbus-ի շահույթն զգալի անկում Է արձանագրել ընդգրկուն դուրսգրումների պատճառով

Airbus-ի շահույթն զգալի անկում Է արձանագրել ընդգրկուն դուրսգրումների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի Airbus Group NV օդատիեզերական կորպորացիան 2016 թվականին զուտ շահույթը երկու երրորդով կրճատել Է A400M ռազմափոխադրական ինքնաթիռի մատակարարումների ձգձգման պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
Ինչպես ասված Է ընկերության մամուլի տեղեկագրում, անցյալ տարվա արդյունքներով զուտ շահույթը կազմել Է 995 միլիոն եվրո՝ մեկ տարի առաջվա 2,7 միլիարդ եվրոյի համեմատությամբ: 
Տարեկան EBIT-ն՝ առանց միանվագ գործոնների հաշվառման նվազել Է 3,6 տոկոսով՝ մինչեւ 3,96 միլիարդ եվրո, ինչը փոքր-ինչ բարձր Է եղել շուկայի կանխատեսումից: Հասույթն ավելացել Է 3 տոկոսով՝ մինչեւ 66,58 միլիարդ եվրո:
Անցյալ տարի Airbus-ն սպասարկյալներին մատակարարել Է A400 17 ինքնաթիռ՝ խոստացված 20-ի փոխարեն: Դուրսգրումների չափը կազմել Է 1,2 միլիարդ եվրո՝ ի հավելումն արդեն հայտարարված 1 միլիարդ եվրոյին:     
Մեկ տարում Airbus-ն  սպասարկյալներին Է մատակարարել 688 ինքնաթիռ՝ 2015 թվականի 635-ի դիմաց, 2017 թվականին սպասվում Է մատակարարոմւների աճ մինչեւ ավելի քան 700 ավիահանրանավ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am