Life

Հնդկաստանում մարդատար ինքնաթիռը վերածել են բուսակերների ռեստորանի

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում մարդատար ինքնաթիռը վերածել են բուսակերների ռեստորանի

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում Airbus A320 մարդատար ինքնաթիռը վերասարքավորել են բուսակերների ռեստորանի, որը կրում Է Hawai Adda անվանումը: Ինքնաթիռի ներսում նաեւ տեղ Է գտնվել հացի փռի եւ սրճարանի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:

Նոր հաստատությունը սկսել Է գործել երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող Փենջաբի նահանգի Լուդհիանա քաղաքում: Hawai Adda-ն կարող Է միաժամանակ ընդունել մինչեւ 72 մարդու:

Օդանավն ավելի վաղ պատկանում Էր Air India առաջատար ազգային ավիափոխադրողին: Ինքնաթիռի վերասարքավորման համար պահանջվել Է ավելի քան մեկ տարի:

Նախագծի ստեղծողը Hands Hospitality հոնկոնգյան ընկերությունն Է, որն աշխատում Է ռեստորանների ինտերիերների վրա: Ինչպես հայտնել են կազմակերպությունում, իրենք ցանկացել են պահպանել օդանավի օրիգինալ դիզայնի որքան կարելի Է շատ տարրեր: Այդ նպատակով ֆիրման վարձել Է ավիաընկերությունների ինժեներների եւ տեխնիկական մասնագետների:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում