Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Չինաստանը 1 Էքսաֆլոփս հզորությամբ գերհամակարգիչ Է ստեղծում

Չինաստանը 1 Էքսաֆլոփս հզորությամբ գերհամակարգիչ Է ստեղծում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինացի մասնագետները պլանավորում են 2018 թվականին ստեղծել նորագույն գերհզոր համակարգիչ, որի արտադրողականությունը կկազմի վայրկյանում 1 Էքսաֆլոպս (քվինտլիոն (10-ի 18-րդ աստիճան) գործողություն լողացող ստորակետով): Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է China Daily թերթը՝ վկայակոչելով Տյանցզին քաղաքի (Հյուսիսային Չինաստան) Գերհամակարգիչների պետական կենտրոնը:  
Նախագծի պատասխանատու Մեն Սյանֆեյի խոսքով՝ Tianhe-3 անվանման ներքո մշակումը կդառնա «աշխարհում ամենաառաջավորը՝ գերազանցելով առկա բոլոր նմանակներին»: Այն տասնյակ անգամ կգերազանցի Sunway TaihuLight-ին՝ TOP500 վարկածով ամենահզոր համակարգչին, որը գործարկվել Էր 2016 թվականի նոյեմբերին:    
«Ընթացիկ տարում Չինաստանը պատրաստվում Է ճեղքում կատարել այս ուղղությամբ՝ ինչպես պրոցեսորի, այնպես Էլ ուղեկցող տեխնոլոգիաների առումով: Դրա շնորհիվ կստեղծվի Էքսաֆլոփսային արտադրողականությամբ գերհզոր հաշվիչ մեքենայի նախատիպ: Փաստորեն մենք կանգնած ենք համակարգիչների արտադրողականության նոր աստիճանի շեմին: Դա ՉԺՀ-ում տեղի կունենա ավելի արագ, մեծ ճշգրտությամբ եւ մի շարք բարդագույն գիտական խնդիրների լուծման լայն ընդգրկումով»,- հայտարարել Է գիտնականը:    
Մասնավորապես, այս մեքենան պլանավորվում Է օգտագործել գենային ինժեներիայի բնագավառում՝ սպիտակուցների կառուցվածքի եւ դասավորման հերթականության վերլուծության ժամանակ: «Ենթադրվում Է, որ այդ համակարգչի շնորհիվ նոր հայտնագործություններ կարվեն բժշկագիտության բնագավառում»,- հավելել Է Մեն Սյանֆեյը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am