Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախի քաղաքացիները ակտիվությամբ մասնակցում են հանրաքվեին. միջազգային դիտորդները գոհ են

Արցախի քաղաքացիները ակտիվությամբ մասնակցում են հանրաքվեին. միջազգային 
դիտորդները գոհ են

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի 3/8 ընտրատեղամասում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մասնակցության մեծ ակտիվություն է նկատվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 20-ին ասաց ընտրատեղմասի նախագահ Լյուդմիլա Հովհաննիսյանը: «Մեր ընտրատեղամաս այցելել են նաև միջազգային դիտորդներ, մասնավորապես Աբխազիայից, որոնք արձանագրել են, որ ընտրություններն ընթանում են պատշաճ ձևով»,- ասաց ընտրատեղամասի նախագահը:

Աբխազիայի դիտորդական առաքելություն կատարող Էմմա Գամիսոնիան նշեց, որ ընտրությունները անցնում են բարձր մակարդակով: «Այսօր ԼՂՀ-ում պատմական շրջան է: Մենք այցելել ենք հանրապետության բոլոր շրջանները և կարող եմ ասել, որ մեծ ակտիվություն է նկատվում ընտրատեղամասերում: Կարծում եմ՝ ԼՂՀ-ում մարդու իրավունքների առումով մեծ առաջադիմություն կա»,- ընդգծեց նա:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մեկնարկել է Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ հանրաքվեն: Փետրվարի 20-ին՝ առավոտյան ժամը 8:00-ին, բացվել են 11 ընտրատարածքների 280 ընտրատեղամասեր, որից մեկը Երևանում՝ ՀՀ-ում գտնվող ԼՂՀ ներկայացուցչությունում, 1-ը՝ «Շուշի» քրեակատարողական հիմնարկում՝ կալանավորների համար: Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի 102 հազար 757 քաղաքացի:

Սահմանադրության հանրաքվեն տեղամասերում անցկացնելու են 2 հազար 222 հանձնաժողովականներ, որից 68 տոկոսը անկուսակցական են: Քվեարկության ընթացքին հետևելու է 30-ից ավելի երկրի 104 միջազգային դիտորդ, 103 տեղական դիտորդ, ինչպես նաև 80-ից ավելի ԶԼՄ ներկայացուցիչ: Ընտրատեղամասերը կփակվեն ժամը 20:00-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am