Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Խնկո Ապոր գրադարանում համալսարանականները հեքիաթ կարդացին փոքրիկների համար

Խնկո Ապոր գրադարանում համալսարանականները հեքիաթ կարդացին փոքրիկների 
համար

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, հռչակված է որպես Գիրք նվիրելու օր։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Խնկո Ապոր անվան գրադարանում առաջին անգամ իրականացվեց «Կարդում են համալսարանականները» խորագրով նախաձեռնությունը, որն այսուհետ շարունակական կլինի։ 
Մեզ հետ զրույցում նախագծի կազմակերպիչ Կարոլինա Հարությունյանը նշեց, որ ծրագիրն իրականացվում է գրադարանի հետ համագործակցությամբ։ 
Նրա խոսքով, այսուհետև ամեն տարի փետրվարի 19-ին Երևանի պետական համալսարանի ներկա և նախկին ուսանողները կհանդիպեն, կզրուցեն երեխաների հետ։ 
«Այս ամենն արվում է, որպեսզի երեխաների մեջ միշտ վառ լինի սերը դեպի գիրքն ու գրականությունը, ինչու չէ, նաև դեպի կարդալու արվեստն ու մշակույթը»,- ասաց Կարոլինա Հարությունյանը։  
ԵՊՀ-ից այս տարի հրավիրված էին ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Համլետ Պետրոսյանը և հայրենիքի մեկ այլ պաշտպան Գոռ Դարմանյանը։ Նրանք Խնկո Ապոր անվան գրադարանում երեխաների համար կարդացին Վալտեր Քրումբախի «Ճանապարհորդ ոզնին» հեքիաթը։ 
Համլետը մեզ հետ զրույցում հավաստեց, որ շատ բարձր է գնահատում այս մտահղացումը և շատ մեծ հաճույքով է համաձայնվել մասնակցել և երեխաների համար հեքիաթ կարդալ։ «Շատ կարևոր են նմանատիպ միջոցառումները երեխաների համար՝ նրանք կարողանում են գրքերի հետ առնչվել և ծանոթանալ տարբեր գրողների հետ»,- շեշտեց Համլետ Պետրոսյանը։ 
Գոռն էլ իր հերթին ասաց. «Փոքրիկների համար գիրք կարդալը և նրանց հետ անցկացրած այդ ժամանակը շատ հաճելի էր և մեծ զգացում էր երեխաներին ուրախություն պարգևելը»։ 
Հեքիաթի ավարտից հետո երեխաները իրենց հարցերն ուղղեցին կարդացողներին, ապա սկսեցին բանաստեղծություններ արտասանել։ 
Հերոսների հետ հեքիաթը կարդաց «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը։ 
Բանաստեղծի ծննդյան օրը համարվում է նաև Գիրք նվիրելու օր։ Մտահղացումը Հայաստանի գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանինն է։ 



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am