Արսեն Ջուլֆալակյանը կմասնակցի Էստոնիայի միջազգային մրցաշարին
12:47, 17 Փետրվար 2017
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը կմասնակցի Էստոնիայի միջազգային մրցաշարին:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: Արսեն Ջուլֆալակյանը բուժումներից հետո վերականգնվել է և արդեն մարզվում է: Օլիմպիական փոխչեմպիոնը ապրիլին կմասնակցի Էստոնիայում կայանալիք միջազգային մրցաշարին:
Մրցաշարը կկայանա ապրիլի 8-ին Տալլինում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում